ՍԵՎԱՆ (Խաչատրյան) Հենրիկ Կարապետի. ծնվել է 1925 թվականի մարտի 1-ին Լենինականում: Բանաստեղծ-մանկագիր, թարգմանիչ: Ավարտել է ԵԳԹԻ թատերագիտական ֆակուլտետը (1950): 1968-82-ին՝ «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղար: Սևանի մանկական բանաստեղծություններին բնորոշ են ժողովրդաբանահյուսական ակունքներից եկող պարզ, պատկերավոր լեզվամտածողությունը, նուրբ հումորը («Ուրախ երգեր», 1956, «Զվարճալի զբոսանք», 1963, «Գնաս բարով, իմ քիթ», 1968, «Ծիծաղ վաճառողը», 1973, «Մորաքույր բարկությունը», 1985, «Կոշիկ ուտող ծերունին», 2000, ժողովածուներ): Թարգմանել է Վ. Շեքսպիրի, 2 Բայրոնի («Դոն ժուանը»՝ ամբողջությամբ), Հ. Լոնգֆելլոյի, Ս. Լերմոնտովի, Ա. Մարշակի ստեղծագործություններից:

ՀԳՄ Ս. Զորյանի անվան մրցանակ (1985): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գլուխն ուղարկեց նորոգելու, Ե., 1975: Մի բարկացրեք մրջյունին, Ե., 1978

Գրկ. Կենսամատենագիտություն, Ե , 1987:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am