ՍԵՎՈՒՆՑ (Գրիգորյան) Գարեգին Սևիի. ծնվել է  1911 թվականի փետրվարի 3-ին Խնձորեսկ գյուղում  (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Շ. Ս. Սաֆյանի ամուսինը: Հայրենական պատերազմի (1941-45) մասնակից: Ավարտել է Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտը: 1946-52-ին՝ «Պիոներ» ամսագրի խմբագիր, 1952-54-ին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահ, 1954-59-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Պատմվածքներում, նորավեպերում, վիպակներում և վեպերում անդրադարձել է ժամանակի երիտասարդությանը հուզող հարցերին [«Դեպի երկիր» (1935, ժողովածու), «Վիշապասարի աղջիկը» (1945, վիպակ), «Ծովախորշում» (1938), «Ազատության պողոտա» (1947), վեպեր]: Հայրենական պատերազմին է նվիրված «Գերիներ» (1958), «Պետական գաղտնիք» (1967) վեպերը: Իրանի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն է արտացոլված «Թեհրան» (գիրք 1-2, 1952) վեպում: Հեղինակ է նաև նոթագրական-ուղեգրական երկերի («Իրանական նոթեր», 1949, «Դանուբից Գանգես», 1957, «Վիետնամի գարունը», 1960): Մահացել է 1969 թվականի հունվարի 3-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., հատոր 1-5, Ե., 1963-65: Կյանքը թևերի վրա, Ե., 1984:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am