ՍԵՅՐԻ (Գուլոյան Ավետիք Համբարձումի) ծնվել է 1880 թվականին Հաֆթվան գյուղում (Իրանի Աալմաստ գավառ): Գրող, մանկավարժ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1905-07-ին՝ ուսուցիչ Բաթումում, 1911-ից՝ Սալմաստի գավառի հայկական դպրոցների տեսուչ: 1914-ին տեղափոխվել է Բաքու: 1920-ին՝ Զանգեզուրի գավկոմի քարտուղար: Արձակ բանաստեղծության ձևով գրված այլաբանական պատմվածքներին, զրույցներին բնորոշ է ազատագրական-հեղափոխական պաթոսը («Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրևը»): Լույս է ընծայել «Ծիլ ու ծաղիկ» (1913) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածու: մահացել է 1920 թվականին Կապանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հուշարձան (ժողովածու), Ե., 1960. Էշ 27-65: Կանաչող ճամփաներ (պատմվածքներ). Ե., 1981:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am