ՍԵԶԱ ՍԻՐԱՆ (Զարիֆյան-Քյուփելյան Սիրան Տաճատի) ծնվել է 1903 թվականին Կ. Պոլիսում: Գրող, հրապարակախոս, խմբագիր: Մ. Տ. Զարիֆյանի քույրը: Ավարտել է Կ. Պոլսի ամերիկյան քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը: 1932-ին Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է «Երիտասարդ հայուհի» հանդեսը: Կարևորել է հայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում: «Պատնէշը» (1959) և «Մեղաւորուհին» (1960) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Ա. Ա. ստեղծել է հայ և այլազգի կանանց ճշմարտացի կերպարներ: Երեխաների համար մշակել է հայկական հեքիաթների մի շարք՝ «Հեքիաթներու աշխարհէն» (1973): Վահե-Վահյանի հետ կազմել և խմբագրել է Մ. Զարիֆյանի «Ամբողջական գործեր» (1966) ստվարածավալ հատորը: Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 8-ին Բեյրութում:

Արժանացել է Լիբանանի Կառավարության Արժանյաց կարգ շքանշանի (1967):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մեղավորուհին (պատմվածքներ). Ե , 1967:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am