ՇԱՀԵՆ Սեդրակ (Շահինյան Սեդրակ Գրիգորի). ծնվել է 1887 թվականին Օրոր գյուղում (Կարինի նահանգի Քղիի գավառ): Գրող, հասարակական գործիչ: 1903-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին: Մինչև 1913-ը ուսուցչություն է արել Տիգրանակերտի, Տարոնի, Սասունի և Քղիի շրջաններում: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) տարիներին խմբագրել է «Երիտասարդ Հայաստան» (Նյու Յորք) թերթը: Շահենի «Կարկառուն կամարներ» (1917), «Քսան կախաղաններ» (1918), «Զէյթուն» (1920), «Թալաաթի անկումը» (1928) դրամաներում արտացոլված է հայ ժողովրդի պայքարն ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղագրական, ազգագրական, պատմագիտական արժեք են ներկայացնում «Սասունք» (մաս 1, 1919), «Կիլիկիոյ ձախողանքը, պատասխանատու դերակատարները եւ մեղսակիցները» (1921) և այլ երկեր: Շահենը գրի է առել «Սասնա ծռերի» «Քար Թորոսը» (1967), «Սասունին» (1968) պատումները: Մահացել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին Լոս Անջելեսում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատո երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am