ՇԱՀԻԿՅԱՆ Ալեքսանդրու Մելքոնի. ծնվել է 1901 թվականի նոյեմբերի 20-ին Բուխարեստում: Գրող, հրապարակագիր: Տոն Շահիկյանի եղբայրը: Ստեղծագործել է ռումիներեն: Ուսանել է Բուխարեստի վարժարանում: 1936-ին հրատարակել է «Ատլաս» շաբաթաթերթը, որտեղ հոդվածներ է տպագրել Հայաստանի մասին: 12 տարի գլխավորել է «Ռևյու Ոումեն» ֆրանսիական հանդեսը: Լույս են տեսել Շահիկյանի «Հանքագործների գործադուլը» (1929), «Գրիվիցա» (1933) և այլ պոեմներ, «Կապույտ թռչուն» (1961) բանաստեղծությունների, «Դանուբյան պատմվածքներ» (1959) ժողովածուները: Մանուկների համար գրել է «Ռիչ-Ռիչ» (1948), «Մինչև տասը եկ հաշվենք» (1953, հայերեն հրատ.՝ 1959), «Խտացած չարություն» (1965) և այլ գրքեր: Շահիկյանի «Գեորգե», «Ջայլամի փետուրներով գլխարկը» պիեսները բեմադրվել են Բուխարեստի թատրոններում: Մահացել է 1965 թվականի մարտի 31-ին Բուխարեստում:
Գրականության ցանկ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am