ՇԱՀԻՆՅԱՆ Ազատ Նիկոլայի. ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 10-ին Բաքվում: Արձակագիր, դրամատուրգ: Ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը (1944): Գրել է պատմվածքներ, վիպակներ [«Ձմեռային գիշերվա երազը» (1955), «Մեր գիշերային արկածները» (1956), «Սուրի և Սամի արկածները» (1959), «Թատրոնը սառույցի վրա» (1962, ժողովածուներ), «Անհայտ մարդիկ» (1962, վիպակներ), «Տղան և նրա բարի թզուկները...» (1968), «Երկնագույն և կարմիր երագներ» (1984, ժողովածուներ)]:

Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (1960), «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963), «Իմ սիրելի փոքրիկը» (1966), «Տրամվայը պարկ է գնում» (1974), «Արգելված երազներ» (1980) դրամաները բեմադրվել են Երևանի, Թբիլիսիի, Մոսկվայի, Վարշավայի, Բուդապեշտի և այլ թատրոններում: Շահինյանի ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է: Մահացել է 2002 թվականի հունվարի 8-ին Երևանում:


Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am