ԼԵՎՈՆ ՇԱՆԹ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբեոսի անունով՝ Սեղբոսյան). ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին Կ. Պոլիսում: Գրող, մանկավարժ հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Սկյուտարի, Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում (1884-91), Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում (1892-99): 1899-ից ուսուցչություն է արել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Եղել է «Վերնատուն» գրական խմբակի անդամ: Հ. Թ. Թումանյանի և Ս. Դ. Լիսիցյանի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը: 1915-ից ապրել է Եվրոպայում, 1919-ին վերադարձել է Այսրկովկաս: Ընտրվել է ՀՀ խորհրդարանի պատգմավոր (ՀՀԴ): 1920-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա ուղևորված պաշտոն, պատվիրակությունը: 1921-ից ապրել է տարբեր երկրներում (Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս), զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով: 1929-ին հաստատվել է Բեյրութում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Գրական ասուլիսներ, Լևոն Շանթի «Հին աստուածները», Կ. Պոլիս, 1913թ.:
Տերտերյան Ա., Լևոն Շանթ: Սեռի եւ դասալքութեան երգիչը, Վաղարշապատ, 1913թ.:
Սարգսյան Խ., Լևոն Շանթ. Երևան, 1930թ.:
Վաղարշյան Վ., Ընկերներս, բարեկամներս և ես, Երևան, 1959թ.:
Հախվերդյան Լ., Հայ թատրոնի պատմություն, Երևան, 1980թ.:
Սարինյան Ս., Լևոն Շանթ, Երևան, 1991թ.:
Փանոսյան Ա., Լևոն Շանթ: Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1992թ.:
Տեր-Խաչատրյան Ա., Մատենագիտութիւն Լևոն Շանթի, Բեյրութ, 1969թ.:
Ստեղծագործություններ
Լևոն Շանթ, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1989 թ.:
Երկեր, հատոր 1-9, Բեյրութ, 1946-1952թ.:
Ընտիր երկեր, Երևան, 1968թ:
Երկեր, Երևան, 1989թ.:
Անկախությունը պահանջ ազգային գոյության, Երևան, 1991թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am