ՇԱՊՈՒՀ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 9-րդ դարի վերջ - 10-րդ դարի սկզբի պատմիչ: Շապուհ Բագրատունին իր պատմական երկը (մեզ չի հասել) շարադրել է Աշոտ Ա Մեծ թագավորի որդու՝ Դավիթ Բագրատունու պատվերով՝ ժամանակի աշխարհիկ լեզվով՝ «գեղջուկ բանիւ»: Երկը բովանդակել է Բագրատունիների, մասնավորապես՝ Աշոտ Ա-ի ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Թյուրիմացաբար Շապուհ Բագրատունուն է վերագրվել և նրա անունով հրատարակվել («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», 1921) անանուն մի երկ, որի հեղինակին հետագայում տրվել է Անանուն Զրուցագիր պայմանական անունը:


Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am