ՇԱՌՈՅԱՆ Ռոլանդ Դանիելի. ծնվել է 1952 թվականի օգոստոսի 11-ին  Աշնակ գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)]: Արձակագիր, լրագրող: Ավարտել է ԵՊՀ (1974): 1975-76-ին աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, 1976-77-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմում, 1977-86-ին՝ «Ծիծեռնակ», 1987-92-ին՝ «Գարուն» ամսագրերի խմբագրություններում: 1993-95-ին հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» թերթերը: 1998-2003-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 1998-ից միաժամանակ մարզ, լրագրություն է դասավանդում ՖԿՀՊԻ-ում (պրոֆեսոր՝ 1999-ից): Հրատարակել է Ֆուտբոլի հանրագիտարան (1999, համահեղինակ): Շառոյանի ակնարկների, պատմվածքների, վիպակների թեման գյուղն է՝ իր հոգսերով, առօրյայով («Հարյուր կռունկ», 1979, «Մառախուղ», 1985, «Շոգիլք», 2001, «Ամպշող արև», 2001, ժողովածուներ): Գրում է նաև մանուկների համար («Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու», 1983, «Խաղաղ կեսօր», 1986, պատմվածքների և հեքիաթների ժողովածուներ, «Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը՝ Կայծակ», 2001, հեքիաթներ): Շառոյանի սցենարով նկարահանվել է «Կորսված դրախտ» գեղարվեստական կինոնկարը (1989), Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել «Մեր բաժին ուրախությունը» (2003) դրաման: 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am