ՇԱԹԻՐՅԱՆ Միքայել Ալեքսանդրի (27.2.1916, Թիֆլիս - 6.12.1985, Երևան), գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985): Ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը (1939): Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ եղել է զինվորական թղթակից: 1953-55-ին՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966-69-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, միաժամանակ՝ «Գրական թերթի» խմբագիր, 1973-75-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր: Շաթիրյանի ստեղծագործությունների հիմնական թեման պատերազմական կյանքն է («Զինվորներ», 1955, վեպ), պատմահեղափոխական [«Գարունը նորից եկավ», 1960, վիպակ (կինոնկար՝ «Նվագախմբի տղաները»,1960), «Հեղափոխության գեներալը», 1978, վեպ] և պատմական անցյալը («Արծաթե դար», գիրք 1,2,1983, 1986)]: Գրել է նաև պիեսներ («Փորձություն», 1948, «Կովկասի արտակարգ կոմիսարը», 1978, և այլն), որոնցից շատերը բեմադրվել են:
Գրականության ցանկ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am