ՇԱԹՐՅԱՆ Լևոն, Սիլվիա-Մարիա. ծնվել է 1880 թվականին  Կ. Պոլիսում: Գրող-երգիծաբան, հրապարակախոս: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը: Զբաղվել է մանկավարժությամբ: 1920-22-ին՝ «Շավիղ-Իգնատ աղա» երգիծական շաբաթաթերթի խմբագիր (Ե. Օտյանի հետ): 1922-ին հաստատվել է Բուխարեստում: «Նոր արշալույս» և «Պահակ» թերթերում տպագրել է «Չորս հովերէն» հոդվածների շարքը, ծաղրել հոռի բարքերը, դատապարտել Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը, ֆաշիզմը: Հեղինակ է «Ցաւին տունը» (1909) երկի, «Բերայի հովարտաները» (1913) երգիծական նորավեպի, «Բաբելոնի աշտարակը» կատակերգության (բեմադրվել է 1936-ին): Մահացել է 1937 թվականի սեպտեմբերի 28-ին Բուխարեստում:

 

Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am