ՇԱՅԲՈՆ (Գասպարյան) Աշոտ Գասպարի.ծնվել է 1905 թվականի հունվարի 26-ին Թիֆլիսում: - 15.1.1982, Երևան), Գրող: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1924), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1936): 1936-41-ին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում: Լույս է ընծայել «Դինամո նվագ», «Նաիրի քուչա», «Կարմիր քաղաքի շրջմոլիկը», «Կովկաս» (բոլորն էլ՝ 1925) պոեմներն ու «Լիրիկա» (1927), «Հայրենական լիրիկա» (1944) բանաստեղծությունների ժողովածուները: Շայբոնը գիտաֆանտաստիկ ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ («Գիշերային ծիածան», 1942, «Սպիտակ ստվերների աշխարհում», 1951, «Տիեզերական օվկիանոսի կապիտանները», 1955, «Երկիր մոլորակի գաղտնիքները», 1960, վեպեր): 1965-ին հրատարակվել է Շայբոնի «Սերունդ» եռերգության առաջին վեպը՝ «Անսովոր պատմությունը»: Շայբոնը գրել է նաև պիեսներ («Խանգարիչ հանգամանք», «Երջանիկ սերունդ»), որոնք բեմադրվել են:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեղծագործություններ
Երկեր, Գիշերային ծիածան, Երևան, 1981թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am