ՇԵԿՈՅԱՆ Արմեն Հակոբի. ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին Երևանում: Բանաստեղծ, արձակագիր: Ավարտել է ՀՊՄԻ (1974), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները (1985): 1976-90-ին աշխատել է «Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ» պարբերականներում, 1990-92-ին՝ «Նաիրի» հրատարակչության գլխավոր  խմբագիր, 1992-97-ին՝ Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն:

Լույս է ընծայել «Ձեզ հետ միասին» (1979), «Ճոճք» (1982), «Բախտ» (1987), «Վարդավառ» (1988), «Թուղթ ու գիր» (1990), «Աղանդեր» (1996), «Անտի-պոեզիա» (2000), «Երևան հյուրանոց» (2003) բանաստեղծությունների ժողովածուները: Գրում է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992): Հեղինակ է «Մետաքսի ճանապարհը» (2004) պատմվածքների ժողովածուի, «Հայկական ժամանակ» (հատոր 1, 2, 2005, 2006) վեպի: ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան (1990), ԹՄՄ (2004) մրցանակներ:


Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am