ՇԵՄՍ (Սափրիչյան) Հմայակ. ծնվել է 1896 թվականին Գյումուշխանե քաղաքում (Տրապիզոնի նահանգ): Գրող, մանկավարժ, ազգային գործիչ: Ավարտել է Տրապիզոնի Լուսավորչյան ազգային վարժարանը (1909), Երևանի Հայոց հոգևոր թեմական դպրոցը (1913): Ոսուցչություն է արել Ալեքսանդրիայի հայկական վարժարաններում: Իր հրատարակած «Հայ վարժարան» ամսագրի (1926) էջերում տպագրել է «Ազգային դաստիարակութիւն» խորագրով հոդվածաշարը: Շեմսը հեղինակ է սիրային, հայրենասիրական, անձնական բնույթի բանաստեղծությունների (որոնց հիման վրա ստեղծվել են բազմաթիվ երգեր), պատմվածքների («Ռոշնական», 1943, ժողովածու): Շեմսի աշխատասիրությամբ լույս է տեսել Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն (1944): Մահացել է 1952 թվականի մարտի 30-ին Ալեքսանդրիայում:


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Ընտիր երկեր, Նոր Օռլեան, 1994թ.:

Երկեր, Երևան, 2002թ.:

Երգեր Հմայեակ Շէմսի խօսքերով, Երևան, 2001թ.:

Պատմութիւն հայ գրականութեան, Երևան, 2002թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am