ՇԵՆՅԱՆ Գրիգոր ծնվել է 1935 թվականի մարտի 30-ին Բեյրութում: Խմբագիր, գրող, հասարակական գործիչ: Ավարտել է Առևտրի տեխնիկական դպրոցը (1955): Բեյրութում աշխատակցել է «Նաիրի» (1955-56), «Սփյուռք» (1960-76), «Այգ» (1962-64), «Ազդակ» (1970-76) պարբերականներին: 1976-ից ապրում է Լոս Անջելեսում: 1976-1981-ին աշխատել է «Ասպարեզ» օրաթերթի խմբագրությունում, 1981-85-ին՝ «Նոր կյանք» (հայերեն-անգլերեն) շաբաթաթերթի խմբագիր ու բաժնեկից-հրատարակիչ, 1985-ից՝ խմբագիր-հրատարակիչ: 1991-ից՝ Լոս Անջելեսի Հայրենակցական միությունների միացյալ մարմնի ատենապետ, 1993-ից՝ Լոս Անջելեսի Հայ գրողների միության հիմնադիր-փոխատենապետ:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Ստեղծագործություններ
Ապահովագրութիինը և իր պայմանները, Բեյրութ, 1963թ.:
Ամուսինս ըսաի թէ….Լոս Անջելես, 1963թ.:
Տիկինս ըսաի թէ….Ե., 1991:
Մայթերու վրայ, Բեյրութ, 1994թ:
Մեր օրերուն հետ, Լոս Անջելես, 2005թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am