ՇԵՐԵՆՑ Գևորգ. ծնվել է 1848 թվականին Վանում: Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում և Հիսուսյան վարժարանում: Եղել է Վանի Ս. Թարգմանչաց դպրոցի ուսուցիչ: 1896-ին հաստատվել է Թիֆլիսում: Գրել է քնարական բանաստեղծություններ («Սրտի թարգման կամ բանաստեղծութիւններ», մաս 1, 1884), զբաղվել բանահավաք-ագգագրական աշխատանքով: Առանձնակի նշանակություն ունի Շերենցի «Վանայ սազ» (մաս 1, 2, 1885, 1899) բանահյուս-ագգագրական ժողովածուն, որն ընդգրկում է Վասպուրականի հեքիաթները, զրույցները, երգերը, առած-ասացվածքները, հանելուկները, անեծքները, օրհնանքները և այլն: Լույս է ընծայել նաև «Սրբավայրեր» (1902), «Ալթուն դերեսի կամ գիշեր Բաղէշի բանտում. 1893-96» (1910) գործերը:

Շերենցի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր («Հերիք որդյակ այսքան տարվա տառապանք» և այլն): Մահացել է 1921 թվականի փետրվարի 5-ին Թիֆլիսում:

 

Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am