ՇԻՄԱՅԻ Գերգեյ (Շիմայան կամ Սիմայան Գրիգոր Յանոշի). ծնվել է 1823 թվականի հուլիսի 2-ին Գեռլայում: Գրող, թարգմանիչ, պետական գործիչ: Ստեղծագործել է հունգարերերն: Ավարտել է Կլուժի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1848-49-ի հունգարական հեղափոխության մասնակից, վարել է Տրանսիլվանիայի ազգությունների հարցերով կոմիսարի պաշտոնը: Եղել է Գեռլայի քաղաքագլուխ, հեղափոխության պարտությունից հետո՝ արքունի խորհրդական: Թարգմանել և «Արմենիա» հունգարական հանդեսում հրապարակել է Սայաթ-Նովայի, Ղ. Ալիշանի, Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Մ. Չերազի և այլոց ստեղծագործություններից: Գրել է «Նոր Հայաստան», «Աբովյանի հիշատակին» (1895) և այլ բանաստեղծություններ, հոդվածներ՝ Զեյթունի ապստամբության, Ռ. Պատկանյանի ստեղծագործության մասին և այլն: Մահացել է 1907 թվականին Կլուժում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am