ՇԻՄՈՆՈՎԻՉ Շիմոն. ծնվել է 1558 թվականի հոկտեմբերի 24-ին Լվովում:  Բանաստեղծ: Ավարտել է Կրակովի համալսարանը: Գրել է լեհերեն և լատիներեն: 1590-ին ստացել է ազնվականի, ապա՝ արքունի բանաստեղծի տիտղոս: «Ակադեմիա Զամոյսկա» բարձրագույն դպրոցի ուսուցչապետերից, որին էլ նվիրել է իր հարուստ գրադարանը: Հեղինակ է էպիգրամների, ներբողների, հովվերգությունների («Հովվերգություն», 1614), որոնցից երկուսը («Պսակադրություն», «Հեղինեի հարսանիքը») հարսանեկան բովանդակություն ունեն, մյուսները հասարակ մարդկանց մասին պատմող դրամատիկական («Հովիվներ», «Պչրուհիներ», «Տարեդարձ» և այլն), էպիկական («Ալկոն») և քնարաէպիկական («Գեղջկուհիներ», շարք) գործեր են: Գրել է նաև «Յոզեֆ Գաստուս» ողբերգությունը, տրոյական պատերազմը նկարագրող «Պենտելեսիա» (1618, հայերեն թարգմանությունը՝ 1778) քնարադրամատիկական ստեղծագործությունը: Մահացել է 1629 թվականի մայիսի 5-ին Չեռնեցին (Զամոստիե քաղաքի մերձակայքում):

 

Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am