ՇՈՂԵՐՅԱՆ Վարդգես (Վարդ) Հարությունի.ծնվել է 1916 թվականի մայիսի 5-ին Փանիկ գյուղում (Սուրմալուի գավառ): Դրամատուրգ: Ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը (1949), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները (1951), ՀՊՄԻ լեզվագրական ֆակուլտետը (1953): 1962-77-ին՝ Հեռուստառադիոպետկոմի խմբագիր: Գրել է «Գնացք» (1939), «Հայրենիքի դուստրը» (1942), «Մելիք-Ադամ» (1945), «Մեծ սիրտը» (1946), «Մի օր հոսպիտալում» (1952) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են: Հեղինակ է նաև «Մայրեր և որդիներ» (1971), «Եռապատում» (1979՝ նվիրված 1918-ի Սարդարապատի հերոսամարտին), «Ես քո խիղճն եմ» (1979) և այլ դրամաների: Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Մայրեր և որդիներ. Դժվարին օրեր, Երևան, 1971թ.:

Դրամատիկական երկեր, Երևան, 1979թ.:

Թատերգություններ, Երևան, 1990թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am