ՇՈՒՇԱՆՅԱՆ Վազգեն (Օնիկ) Գրիգորի. ծնվել է 1903 թվականի փետրվարի 9-ին Ռոդոսթոյում: Գրող: 1915-ին ընտանիքի հետ արտաքսվել է Մերձավոր Արևելքի անապատները: Զրկվելով հարազատներից՝ ապաստանել է տարբեր որբանոցներում: 1923-ին հաստատվել է Փարիզում: Շուշանյանի ստեղծագործության հիմնական թեման սփյուռքն է, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ: Լույս են տեսել Շուշանյանի «Գարնանային» (1927), «Օրերը գեղեցիկ չեն» (1929), «Մթին պատանութիւն» (1956), «Ճերմակ Վարսենիկ» (1960) վեպերը, «Մահուան առագաստը» (1959) պատմվածքների ու վիպակների ժողովածուն:

1960-ական թթ. Շուշանյանի արխիվը բերվել է Հայաստան:
 
Վ. Շուշանյանը մահացել է 1941 թվականի հունիսի 2-ին Փարիզում: 

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ադդարյան Գ., Վազգէն Շուշանեան, Բեյրութ, 1966թ.:

Սևան Գ., Վազգեն Շուշանյան, Երևան, 1968թ.:

Ստեղծագործություններ 

Երկիր հիշատակաց. Երևան, 1966թ.:

Երկու վիպակ, Երևան, 1983թ.:

Ներքին դաշտանկար, Երևան, 1995թ.:

Օրագիր, Երևան, 1999թ.:

Քրոնիկոն քնարական, Երևան, 2000թ.:

Խառնիխուռն, Երևան, 2001թ.: 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am