ՍԻՍԵՈՆՅԱՆ (Սիմոնյանց, Սիմոնյան) Պետրոս. ծնվել է 1830 թվականին Թոփթի գյուղում (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարգի Մյասնիկյան շրջանում): Հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ: Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքում, ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1849), սովորել Դորպատի համալսարանում (1851-53). Այնուհետև հաստատվել է Թիֆլիսում, եղել Գրիգոր և Անդրեաս Արծրունիների դաստիարակը: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում աշխատել է ուսուցիչ և տեսուչ: 1868-ին մասնակցել է Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադրմանը: 1863-86-ին՝ «Մեղու Հայաստանի», 1887-91-ին՝ Էջմիածնի «Արարատ» հանդեսների խմբագիր: 1890-ական թթ. 1-ին կեսին վարել է Մկրտիչ Ա Վանեցու քարտուղարի պարտականությունները:

Ցարիգմի ուծացման քաղաքականության պայմաններում մայրենի լեզվի, գրականության զարգացման և դպրոցների բարեկարգման խնդրին վերաբերող իր հրապարակախոսական հոդվածներով Սիմեոնյանը նպաստել է հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը, արժևորել հայ եկեղեցու դերը ազգի պահպանման և միավորման գործում: Հեղինակ է դպրոցական ուսումնական ձեռնարկների: Մահացել է 1911 թվականին Թիֆլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am