ՍԻՄՈՆՅԱՆ Բաբկեն Ավետիսի. ծնվել է 1952 թվականի մարտի 20-ին Երևանում: Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ: Ավարտել է ՀԳԻ (1974) և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1992): 2003-ից՝ ԵՊԼՀ դասախոս (հիմնել է սերբերենի կանոնավոր գործող դասընթացներ): Զբաղվում է հայ-սերբական գրական և մշակութային կապերին, սերբահայ գաղթավայրին վերաբերող խնդիրներով: Հեղինակ է «Հայրենիքի բույրը» (սերբ., 1994), «Ուխտագնացություն» (հայերեն, 1997), «Նախնյաց Երկիր» (հայ., 2002) բանաստեղծությունների. «Բալկանյան կրակների միջով» (սերբերեն, 1994, «Սուրբ Սավա» գրական մրցանակ՝ 1994), «Արարատից մինչև Կոսովո» (հայերեն և սերբերեն, 2000) բանաստեղծությունների, էսսեների, ուղեգրությունների ժողովածուների: Կազմել, խմբագրել և հրատարակել է (սերբերեն) Հ. Թումանյանի հեքիաթների (1995), հայ մանկագիրների գործերի (1996), «Հայոց Մեծ եղեռնը» (1995)՝ վկայությունների և վավերագրերի ժողովածուները, Դ. Մաքսիմովիչի բանաստեղծությունները («Աշխարհը նույնն է ամենուր», հայերեն, 1998), սերբական պոեզիայի երկլեզու անթոլոգիա՝ նվիրված Հայաստանին («Արարատի երկիր», հայերեն, 2002), 20-րդ դարի սերբական պոեզիայի անթոլոգիա («Կոսովյան արև», հայերեն, 2003):

2007-ից՝ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Բաբկեն Սիմոնյան: Մատենագիտություն Սերբիային և հայ-սերբական պատմական, գրական և մշակութային կապերին վերաբերող հրապարակումների, Ե., 2002:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am