ՍԻՄՈՆՅԱՆ Գարեգին Հարությունի. ծնվել է 1904 թվականի մարտի 10-ին Քյուրուկդարա գյուղում (Կարսի մարզ): Փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965): Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը (1932): Դասավանդել է Բաքվի բուհերում, վարել ղեկավար պաշտոններ: 1970-83-ին փիլիսոփայություն է դասավանդել ԵՊՀ-ում, ապա՝ ՀՊՄԻ-ում: Աշխատությունները վերաբերում են մտավոր և ֆիզիկական աշխատանքի փոխհարաբերության, անձի բազմակողմանի զարգացման հիմնախնդիրներին: Մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մասնագիտական խորացման և հանրագիտացման միասնությունը, Ե., 1969: 

Содержание и сущность антагонизма между физическим и умственным трудом, Баку, I958.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am