ՍԻՍՈՆՅԱՆ Կարեն Արամի. ծնվել է 1936 թվականի մարտի 17-ին Երևանում: Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ մեքենագիտության ֆակուլտետը (1958): 1960-68-ին աշխատել է «Հայաստան» հրա-տարակչությունում, 1975-82-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) ամսագրի գլխավոր խմբագիր, 1982-89-ին՝ «Սովետական Հայաստան» (1989-ից՝ «Վերածնված Հայաստան») ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, գլխավոր խմբագիր, 1989- 1991-ին՝ ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեի նախագահ: 1992-ից ապրում է Փարիզում: Գրել է գիտաֆանտաստիկ «Սարսեցիները» (1957) պատմվածքների ժողովածուն, «Կապարե մարդկանց գաղտնիքը» (1959) վեպը, «Երկրորդ Արևը», «Փոքր Առյուծի Ադամը», «Վւսլտեր Բուշ» վիպակաշարը (1962): «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967), «Մոգական պատմություն» (1980) ժողովածուներում անդրադարձել է մարդու հոգևոր արժեքներին, «Սիցիլիական պաշտպանություն» (1965) վեպում՝ անհատի քաղաքացիական ակտիվության խնդրին: «Ներսես Մաժան դեղագործը» (1974) վեպում ցույց է տվել ժողովրդի պատմական հիշողության ու բարոյական ավանդների կորստյան հետևանքով հասարակությանը սպառնացող վտանգը: Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» (1961), «Ցտեսություն Նաթանայել» (1975, կինոնկար՝ «Մենք դեռ կհանդիպենք», 1984) վիպակները, «Սիքայել Նալբանդյան» (ռուս., 1984), «Վարք Աբովյան Խաչատուրի» (2002) վարքագրությունները: Բեմադրվել է Սիմոնյանի «Թող կատարվի քո երազանքը» (1972) մանկական պիեսը:

Թարգմանել է Ջ. Լոնդոնի, Ջ. Ստայնբեկի և այլոց երկերից:

ԽՍՀՄ ԳԽ պատգմավոր (1989-91):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am