ՍԻՄՈՆՅԱՆ Պեպո (Գալայճյան Պետրոս) ծնվել է 1937  թվականի սեպտեմբերի 16-ին Ալեքսանդրետ քաղաքում (Սիրիա): Գրող, հրապարակախոս: Ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսաիանի արևելագիտական ֆակուլտետը (1960): 1957-ից ուսուցչություն է արել Ոուբինյան, Սահակյան-Լևոն Սկրտչյան և այլ ուսումնական հաստատություններում: Աշխատակցել է «Շիրակ», «Ահեկան», «Խոսնակ». «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Նաիրի» և այլ պարբերականների: 1965-75-ին՝ «Նոր սերունդ» մշակութային միության նախագահ:

Լույս է ընծայել «Նախերգանք» (1968). «Կանաչներու առասպելը» (1977), «Սարդեղութիւն» (1981), «Ծառին ճիչը» (1991) բանաստեղծությունների ժողովածուները, «Հեքիաթ Հայաստանի մասին» (1979), «Ծուէն, ծուէն երիզներ» (1980), «Մայրիներու արմատները» (1986) արձակ գործերը: Հեղինակ է նաև գրականագիտական ուսումնասիրությունների («Ակնարկ մը սփիւռքահայ բանաստեղծութեան վրայ», 1970, «Արուեստագէտը՝ Թլկատինցի», 1982):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am