ՍԻՐԱՍ Հմայակ Սահակի (Ոսկանյան). ծնվել է 1902 թվականի փետրվարի 15-ին Կարաքիլիսեում (Ալաշկերտի գավառ): Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Սովորել է ԵՊՀ-ում (1922-25), ավարտել Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտը (1932): 1927-28-ին և 1933-ին՝ «Բանվոր» թերթի, 1938-39-ին և 1954-57-ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրի խմբագիր, 1939-41-ին և 1946-48-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար: Լույս է ընծայել «Կյանքի կարոտ» (1934) պատմվածքների և ավանդազրույցների ժողովածուն, «Հարցրեք նրանց» (1931, վերամշակված հրատ.՝ «Նախօրյակին», 1954), «Չգրված օրենք» (1936, վերամշակված հրատ.՝ «Անահիտ», 1940) վեպերը, «Հայրենի աշխարհ» (1974) պատմահայրենասիրական վեպը, «Ժամանակի հանգույցներում» (1982) ինքնակենսագրական բնույթի ասք-վիպասանությունը:

Սիրասը անդրադարձել է Հայրենական պատերազմին (1941-45) հայ ժողովրդի մասնակցության թեմային («Հայր և որդի»,1947, վիպակ, «Արարատ», 1950, վեպ): Սիրասը գրել է նաև ակնարկներ և մանկական պատմվածքներ, հայերեն է թարգմանել ֆիննական «Կալևալա» (1972) էպոսը:

Ֆինլանդիայի «Կալևալա» ընկերության պատվավոր անդամ (1974): Մահացել է 1983 թվականի օգոստոսի 14-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., հատոր 1-5, Ե, 1976-80: 

Գրկ. Հովսեփյան Գ , Հմայակ Սիրաս. Ե., 1980:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am