ՍԻՐՈՒՆՅԱՆ Էդուարդ. ծնվել է 1865 թվականի մայիսի 1-ին  Կ. Պոլիսում: Փիլիսոփա: Ավարտել է Հռոմի Դոմինիկյան համալսարանը (1890), դասավանդել Մուրատ-Ոափայելյան վարժարանում (1895-97-ին՝ վարիչ-ուսուցչապետ): Մխիթարյան միաբանության վարիչ-անդամ (1906-09), տպարանապետ: «Միջին ընթացք իմաստասիրության» (1899) և այլ աշխատություններում Սիրունյանը քննել է գոյաբանական, իմացաբանական, տրամաբանական, հոգեբանական, բարոյագիտական, մարդաբանական հարցեր: Փիլիսոփայությունը համարել է մարդու ինքնաճանաչման միջոց՝ սերտ աղերս տեսնելով նրա և հոգեբանության միջև: Աստված, ըստ նրա, արարիչ նախապատճառ է, բարու, գեղեցիկի, ճշմարիտի բարձրագույն արտահայտությունը: Մարդը տիեզերակարգի կատարյալ էակն է, նրա ճանաչողական հնարավորություններն անսահման են: Հակադրվում է սկեպտիկներին ու ագնոստիկներին, զգայապաշտության և բանապաշտության միակողմանիությանը: Կատարել է թարգմանություններ հայերենից ֆրանսերեն (Ղ. Ալիշանի «Սիսվան») և  ֆրանսերենից հայերեն (Լամորթի «Աստվածաբանական խնդիրներ»):  Մահացել է 1937 թվականի հունիսի 25-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am