ՍԻՐՈՒՆՅԱՆ Ղուկաս Տիգրանի. ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 18-ին Ուջան գյուղում (ՀՀ Արագածոտնի մարզ)]: Բանաստեղծ, մանկագիր: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1971): 1978-89-ին՝ «Գարուն» ամսագրի բաժնի վարիչ, 1989-92-ին՝ Մշակույթի հայկական ֆոնդի փորձագետ, 1993-94-ին՝ «Ազատամարտ» շաբաթաթերթի աշխատակից, 1998-ից՝ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիր: Լույս են տեսել Սիրունյանի «Իրիկուն բարի, դարձիր առավոտ» (1977), «Ընծաներ» (1982), «Մայրամե» (1984) «Ծառզարդար» (1989), Ղարաբաղյան պատերազմին նվիրված «Տապանի վրա» (1996), «Ականջօղեր հայրենիքիս» (2003) բանաստեղծությունների, «Բաբելոն, Բաբելոն» (1999) պատմվածքների և էսսեների, «Կորած բանալու երգը» (2002) մանկական բանաստեղծությունների, «Հայկը և անձրևը» (2004) մանկական պատմվածքների և հեքիաթների ժողովածուները: Հեղինակ է վավերագրական կինոսցենարների՝ «Զորավարը», «Ճանապարհ», «Մելոն», «Այրվող լեռներ», «Յար խոշտա»: Մահացել է 2017 թվականի հուլիսի 1-ին:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am