ՍԻՏԱԼ (Շահինյան) Կարապետ Շահենի. ծնվել է 1891 թվականի  Կաճետ կամ Կաշտ գյուղում (Շատախի գավառ): Բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս: Ավարտել է Վանի ամերիկյան բարձրագույն վարժարանը (1907), Թավրիզի ամերիկյան քոլեջը (1910): 1911-ին Վանում հիմնել և խմբագրել է «Վան-Տոսպ» պարբերականը (Հ. Ա. Ավագյանի և Ա. Ժամկոչյանի հետ): 1914-ին մեկնել է ԱՄՆ, Ֆիլադելֆիայում հետևել է Փենսիլվանիայի համալսարանի գրականության և գեղարվեստի դասընթացներին: Հիմնել է տպարան (գործել է շուրջ 40 տարի), որտեղ 1923-24-ին լույս է ընծայել «Հորիզոն» շաբաթաթերթը (խմբագրել է Փ. Մինասյանի և Հ. Հովսեփյանի հետ): Կյանքի վերջին տարիներին եղել է Ամերիկահայ առաջադիմական միության պատվավոր նախագահ: Քանիցս այցելել է Հայաստան: Լույս են տեսել Սիտալի «Գուսաներգեր» (1919), «Կարաւանի ետեւէն» (1922) գրքերը, որոնք պարունակում են հայկական ժողովրդական ավանդավեպերի մշակումներ, «Գիշերէն մինչեւ լուսաբաց» (1931) բանաստեղծությունների ժողովածուն: Գրել է «Գիւղն իմ հեռաւոր» (1936) պոեմը, «Սասնայ ծռեր» (1939) վիպերգը, գրական մշակման ենթարկել «Կաշտի քաջեր» (1942) վիպերգը, «Հազարան բլբուլ» (1946) հեքիաթը:

Սիտալը հեղինակ է նաև հրապարակախոս, երկերի («Տեսայ մեր երկրի արեւածագը», 1948, «Արեւածագ եւ առաւօտ», 1957, «Նոր հորիզոններ», 1959, և այլն): մահացել է 1972 թվականի մայիսի 26-ին Ֆիլադելֆիայում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Լուսաբաց, Ե., 1936: Պայքարի երգեր, Ե., 1953:

Դյուցազնական, Ե., 1957: Ոսկե հունձ, Ե., 1962:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am