ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Սողոմոն Ալեքսանդրի. ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 3-ին  Գետաշեն գյուղում (այժմ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ բռնագրավված): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր  (1967): ՀԽԱՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1931) և Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի արևմտաեվրոպական բաժինը (1936): Դասախոսել և պաշտոնավարել է Երևանի բուհերում, 1946-47-ին և 1952-54-ին՝ «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր, 1947-51-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, 1952-54-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար:

Սողոմանյանի ուսումնասիրությունները նվիրված են գրականագիտության, հայ և համաշխարհային գրականության որոշակի խնդիրների [«Ռոմանտիկական դրամայի տեսությունը» (1947), «Եվրոպական գրականության ուրվագծեր (Բոկաչչո, Շիլլեր, Հյուգո)» (1954), «Արդի հայ պոեզիայի մի քանի հարցեր» (1960), «Ժամանակակից հայ բանաստեղծներ» (գիրք 1, 2, 1965, 1967), «Դանթե, Պետրարկա, Շեքսպիր, Մոլիեր (եվրոպական ռեալիզմի պատմությունից)» (1973), «Լեսինգ, Գյոթե, Հայնե (եվրոպական ռեալիզմի պատմությունից)» (1978): Հեղինակ է նաև ուսումնական ձեռնարկների («Արտասահմանյաև գրականության պատմություն», 1981): ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1950-54): Մահացել է 1978 թվականի օգոստոսի 28-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am