ՍՈՄԱԼՅԱՆ Սուքիաս. ծնվել է 1776 թվականի հունվարի 24-ին  Կ. Պոլիսում: Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1804), աբբահայր (1824), արքեպիսկոպոս (1826): Հիմնել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836, Պադուա): «Մատենագրութիւնք նախնեաց» մատենաշարով լույս է տեսել Սոմալյանի կազմած «Արբոյ հօրն մերոյ Եղիշեի վարդապետի մատենագրութիւնք» (1838) ժողովածուն (համահեղինակ): Հեղինակ է նաև հայ հին գրականությանը («Պատկեր հայկական դպրության», իտալերեն, 1820) և հայ հին թարգմանությունների մատենագիտությանը («Ցուցակ թարգմանությանց նախնյաց», իտալերեն, 1825) նվիրված ուսումնասիրությունների: Կազմել է գործն, նշանակության հինգ բառարան՝ հայերեն, անգլերեն և տաճկերեն բառանյութի ընդգրկումով («Համառօտ բառարան յանգղիականե ի հայ», հատոր 1, 1835, «Համառօտ բառարան ի հայէ յանգղիականն», հ. 2, 1835, «Համառօտ բառարան յանգղիականե ի հայ եւ ի տաճիկ», հատոր 1, 1843, «Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ», հատոր 2, 1843, «Համառօտ բառարան տաճկերէնէ յանգղիական եւ ի հայ բարբառ», հատոր 3, 1843): Կատարել է թարգմանություններ իտալերենից: Մահացել է 1846 թվականի փետրվարի 11-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am