ՍՈՆԱ ՎԱՆ (Տեր-Հովհաննիսյան Սոնա Անուշավանի). ծնվել է  1952 թվականի փետրվարի 8-ին Երևանում:  Բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ: Ավարտել է ԵԲԻ (1975): 1978-96-ին՝ Լոս Անջելեսի «Կայզեր» բժշկական կենտրոնի գիտաշխատող, 1996-ից՝ «Բրոդվեյ» բժշկական կենտրոնի հոգեբան, 1996-97-ին, միաժամանակ՝ «Եղիցի լույս» (Լոս Անջելես) գրական, մշակութային ամսագրի հրատարակիչ-խմբագիր: 2006- ից՝ «Նարցիս» ամսագրի հիմնադիր-տնօրեն: Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների («Լույսի ծվեններ», 1996, «Ես անուն չունեմ», 2003, «Ես ձայն եմ լսում», 2007) ժողովածուների: 

 
Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am