ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱ (Սպենդիարյան) Տատյանա Ալեքսանդրի. ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 21-ին Յալթայում:  Թարգմանչուհի, բանաստեղծուհի: Ա. Ա. Սպենդիարյանի դուստրը: Ստեղծագործել է ռուսերեն: Կատարել է թարգմանություններ անգլերենից, գերմաներենից, ինչպես նաև Արևելքի և այլ ժողովուրդների պոեզիայից: Հայ պոեզիայից (Սայաթ-Նովա, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Հ. Շիրազ, Հ. Սահյան) թարգմանել է ռուսերեն: 1922-ին լույս է տեսել Սպենդիարովայի «Նվեր» բանաստեղծությունների ժողովածուն, գրել է նաև պատմվածքներ: Մահացել է 1990 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում:  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Пора золотая (переводы, стихи, рассказы). Е., 1983.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am