ՍՊԵՆՅԱՆ Քերովբե. ծնվել է  1817 թվականի մարտի 13-ին Կ. Պոլիսում: Բանասեր, լեզվաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1838): Սպենյանը որակապես տարբերակել է 5-րդ դարի և հետագա շրջանի գրական հայերենը: Այդ սկզբունքի հիման վրա էլ գրել է «Ուսումն դասական հայերէն լեզուի» աշխատությունը, որը վերամշակել, լրացրել և լույս է ընծայել Հ. Տաշյանը՝ իբրև համանուն մեկ այլ աշխատության մաս՝ «Առաջին դպրութիւն անգիր ժամանակք» (1920) վերնագրով: Սպենյանը հեղինակ է նաև աստվածաբանական աշխատության (աշխարհաբար) և «Քերականութիւն գերմաներէն լեզուի» (1844) դասագրքի: Մահացել է 1886 թվականի դեկտեմբերի 2-ին Վիեննայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am