ՍՐԱՊՅԱՆ (Երզնկացի) Արմենուհի Նիկողոսի. ծնվել է 1918 թվականի փետրվարի 18-ին Կարինում: Բանասեր, բնագրագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1974): Ավարտել է ԵՊՀ (1940): 1943-ից՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Աշխատությունները նվիրված են հայ հին գրականության, միջնադարյան հայ արձակի և պոեզիայի, թարգմանական, մատենագրության ու գրական կապերի առանցքային հարցերին: Կազմել է «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957, համահեղինակ) ժողովածուն: Զբաղվել է Հովհաննես (Պլուզ) Երզնկացու և Կոստանդին Երզնկացու կյանքի ու ստեղծագործության քննությամբ [«Հովհաննես Երզնկացի», 1958. «Բանք չափաւ», 1986, «Կոստանդին Երզնկացին և իր տաղերը» (Կոստանդին Երզնկացու «Տաղեր» գրքում), 1962, գիտահամեմատական բնագրեր և ուսումնասիրություն: Լույս են տեսել Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969, ուսումնասիրություն ու բնագրեր) և «Պատմութիւն վասն մանկանն եւ աղջկանն. Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին» (1983, ուսումնասիրություն և բնագրեր) գրքերը: Սրապյանը նաև «Ռուս և հայ միջնադարյան գրականությունը» (ռուսերեն, 1982) հոդվածների ժողովածուի հեղինակներից է: Կազմել է Ե. Տեր-Մինասյանի կենսամատենագիտությունը (1986): Մահացել է 2000 թվականի հուլիսի 28-ին Երևան:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հովհաննես Երգնկացի – Պլուզ. կյանքը և գործը. Ե., 1993:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am