ՍՐԱՊՅԱՆ (Տեր-Սրապյան) Լևոն Ղազարի, Հերըլդ Լևոն. ծնվել է 1892 թվականին Բթառիճ գյուղում (Երզնկայի գավառ): Բանաստեղծ: Սովորել է Էրզրումի Սանասարյան վարժարանում: 1912-ին մեկնել է ԱՄՆ: Խմբագրել է «Հայ երիտասարդ» անգլերեն թերթը:

1925-ին լույս է տեսել «Ժամն այս զարթնումի» հայերեն բանաստեղծությունների ժողովածու: Բանաստեղծություններում («Գիւղէս յիշատակներ», «Լուսինը 1915-ին», «Բանտէն կախաղան», «Ողբամ մեռելոց», «Առեղծուածի հաճոյքը», «Տիեզերքի կենսագրութիւնը») արծարծել է կորուսյալ հայրենիքի, Մեծ եղեռնի թեմաները: Այնուհետև ստեղծագործել է անգլերեն: «Ինչու գրեցի անգլերէն» («Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք», 1925, Բոստոն, էջ 254-255) հոդվածում անդրադարձել է իր անգլերեն ստեղծագործելու պատճառներին: Կյանքի վերջին տարիներին գրել է իմաստասիրական բնույթի աշխատություններ: Մահացել է 1974 թվականին Նյու Յորքում:
 
Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am