ՍՏԵՓԱՆՈՍ ԹՈԽԱԹՑԻ. ծնվել է 1558 թվականի օգոստոսի 15-ին  Թոքաթում (Եվդոկիա): Բանաստեղծ-տաղասաց, գրիչ: 1580-ին կարգվել է քահանա, 1589-ին մեկնել է Երուսաղեմ, 1621-ին վերադարձել Թոքաթ: Կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել Է Կ. Պոլսում (մինչն 1603-ը), ապա՝ Կաֆայում, Սուրխաթի Ս. Խաչ վանքում: Թողել է պատմագրական արժեք ներկայացնող բանաստեղծական բազմաժանր ն հարուստ ժառանգություն՝ ողբական, երգիծական ոտանավոր, ներբող, գանձ, հիշատակարան և այլն: Ստեղծագործության հիմնական նյութը թուրքական լծի տակ ընկած հայ ժողովրդի ողբերգական վիճակն Է: «Ողբ ի վերայ Եւդոկիա մեծի քաղաքին» բանաստեղծության մեջ նկարագրել է Եվդոկիայի երբեմնի բարգավաճ կյանքն ու հետագա ավերումը: Ուշագրավ են «Գովասանութիւն Կաֆայու քահանայից վերայ», «Ոտանաւորս եւ գանկատս լուաննուն եւ ճանճերուն ի Ստեփանոս Թոխաթցի երիցուէ ասացեալ» Երգիծական բանաստեղծությունները, «Ողբ վասն տղահասակ ննջեցելոց», «Տաղ ի Կաֆայ», «Ողբ ի վերայ վաղամեռիկ Եղբօր իւրոյ Տւսկոբ քահանայի Եւդոկեացւոյ» և այլ գործեր: Թոխաթցու ստեղծագործությունը պարզ, անպաճույճ ոճի, քնարականության և պատմական հավաստիության շնորհիվ ժամանակին լայն տարածում է գտել: Ընդօրինակել է նաև շարակնոց, սաղմոսարան, գանձարան, քարոզգիրք, հայսմավուրք, որոնք պահվում են Վենետիկում, Երուսաղեմում, Մատենադարանում (ձեռագիր № 532, 2672, 7377, 7744) և այլուր: Մահացել է մոտ 1630, Թոքաթում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ակինյան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն. 1921: 

Խաչատրյան Պ., Հայ միջնադարան պատմական ողբեր (ԺՂ-Ժէ դդ), Ե., 1969:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am