ՍՏԵՓԱՆՅԱՆ Անժելա Մարտիրոսի. ծնվել է 1917 թվականի ապրիլի 10-ին Թիֆլիսում:  Արձակագիր: Ավարտել է ԵՊՀ (1941): 1969-74-ին աշխատել է Սփյուռքւսհայության հետ մշակութային կապի կոմիտեում: Հեղինակ է մարդկային փոխհարաբերություններ պատկերող «Քույրեր» (1947), «Ոսկե մեդալ» (1952), «Ամառնամուտ» (1959), «Գունավոր քայլեր» (1967), «Մորմոք» (1982) վեպերի, «Անծանոթ ծանոթներ» (1964), «Երբ իջնում է երեկոն» (1974) պատմվածքների, վիպակների և ուղեգրությունների ժողովածուների: Գրել է նաև մանուկների համար («Տաթևիկի ճանապարհորդությունը», 1955, «Տոթ պատմվածք Լուսինեի արկղիկից», 1977):  Մահացել է 2002 թվականի մայիսի 2-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am