ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Աշոտ Մուրադի. ծնվել է 1922 թվականի օգոստոսի 18-ին  Թիֆլիսում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974): ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1981): Ավարտել է ԵՊՀ (1948): 1954-66- ին՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966-ից  ԵՊՀ դասախոս, 1976-91-ին՝ ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի վարիչ:

Աշխատությունները հիմնականում վերաբերում են բառագիտությանը: Մեծ ներդրում ունի բառարանագրության, տերմինաբանության բնագավառներում: Լույս են տեսել «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը» (1967), «Հոմանիշները ժամանակակից հայերենում» (1971) աշխատությունը. «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանը» (1975, համահեդինակ), «Ժամանակակից հայոց լեզու» (հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, 1982, 1987, 1999) բուհական դասագիրքը, «Հայոց լեզվի Իոմանիշների դպրոցական-ուսումնական բառարանը» (2000): Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» (հատոր 1- 3. 1969-74) կազմմանը: Կազմել է նաև «Արդի հայերենի ուղղագրական-ձևակագմական բառարան» (2002, համահեդինակ), հեղինակ է «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանի» (2003, ՀՀ նախագահի մրցանակ՝ 2004):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am