ՍՈՒՐԽԱԹՅԱՆ (Թումանյան) Հարություն Մանուկի. ծնվել է 1882 թվականի մայիսի  5(17)-ին Ստարի Կրիմ/Սուրխաթում: Գրականագետ, քննադատ, հրապարակախոս, մշակութային և հասարակական գործիչ: 1907-ին ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսումը կիսատ թողնելով՝ 1910-ին հաստատվել է Թիֆլիսում և ծավալել գրական ու մանկավարժական գործունեություն: Եղել է Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի անդրկովկասյան կոմիտեի նախագահը և այլն: Հրատարակել է ղրիմահայ բարբառով գրված արձակ պատումներ ու ոտանավորներ: Գրել է գրականագիտական-գրաքննադատական հոդվածներ, ուսումնասիրություններ («Գրականության հարցեր», 1970, ժողովածու): Պաշտպանել է ռեալիստական գրականության սկզբունքները, պայքարել մոդեռնիստական գրականության «արվեստն արվեստի համար» սկզբունքի դեմ, լուսաբանել գրականության և գեղագիտության հարցեր [«Գրական գոհարներ» (քրեստոմատիա), 1922, «Հին հունական գրականություն» (1922), «Հետհոկտեմբերյան հայ գրականություն» (1929), «Հոմերոս», «Շեքսպիր» (1935)]: Կազմել է դպրոց, դասագրքեր, հայ գրականության քրեստոմատիաներ:

Անհիմն բռնադատվել է, մահացել է 1938 թվականի ապրիլի 9-ին աքսորում, հետմահու արդարացվել:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am