ՍՎԱԶԼՅԱՆ Գառնիկ Մարկոսի. ծնվել է 1904 թվականի հունվարի 4-ին  Կեսարիայում: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ: Վ. Գ. Սվազլյանի հայրը: Սովորել է Զմյուռնիայի ազգային վարժարանում (1911-18) և Մխիթարյան կրթարանում (1919-22): Եղել է ՀՕԿ-ի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը: 1943-ին Ալեքսանդրիայում հիմնել և գլխավորել է «Սևան» գրական-գեղարվեստական միությունը: 1945-ին ընտրվել է եգիպտահայ Ազգային խորհրդի կազմում: 1947-ին հայրենադարձել է:

«Ներգաղթը» (1936) պիեսում (բեմադրվել է սփյուռքում և Հայաստանում) անդրադարձել է հայրենադարձության թեմային: Մամուլում հանդես է եկել նաև գրական, հրապարակախոս, հոդվածներով, ծաղրանկարներով, որտեղ սփյուռքահայության միակ փրկությունը համարել է հայրենադարձությունը:

Անհատ,ական ցուցահանդես՝ Երևանում (2004, հետմահու): Մահացել է 1948 թվականի մարտի 23-ին Երևանում: 

Գրականության ցանկ

Սվազլյան Գ., Հայրենիքիս համար, «Հայաստան» հրատ., Երևան, 1965 թ.:

Սվազլյան Գ., Ներգաղթը, Տպագր. Ա. Գասապեան, Աղեկսանդրիա, 1936 թ.: 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am