ՍՎԱԶԼՅԱՆ Վերժինե Գառնիկի. ծնվել է 1934 թվականի մարտի 1-ին  Ալեքսանդրիայում: Բանագետ, բանահավաք: Բանասիրական գիտությունների դոկտոր (1995): Գ. Մ. Սվազլանի դուստրը, Ռ. Զ. Ավագյանի կինը: Ավարտել է ՀՊՄԻ (1956): 1958-60-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Գրականության, 1961-ից՝ Հնագիտության և ազգագրությսւն ինստիտուտներում, 1996-ից, միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ուսումնասիրել է ազգագրագետ, բանահավաք Ս. Հայկունու կյանքն ու գործը («Սարգիս Հայկունի», 1973), կազմել «Հայ ժողովրդական հեքիաթների» գիտական հրատարակության հատորները («Արցախ-Ուտիք», 1973, «Տարոն-Տուրուբերան», 1984, «Վան-Վասպուրական», 1998), կազմել և խմբագրել է Գ. Սվագլյանի «Հայրենիքիս համար» (1965) ժողովածուն, Գ. Գյոզալյանի «Մուսա լեռան ազգագրությունը» (2001) ուսումնասիրությունը, գրառել, ձայնագրել, տեսագրել և ուսումնասիրել է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի ժողովրդական բանահյուսության տարաբնույթ, բարբառային նյութեր («Մուսա լեռ», 1984, «Կիլիկիա: Արևմտահայոց բանավոր ավանդությունը», 1994, «Պոլսահայոց բանահիւսութիւնը», 2000) և հայոց ցեղասպանությունից վերապրած ականատես-վկաների հուշերն ու պատմական բնույթի երգեր («Մեծ եղեռն: Արևմտահայոց բանավոր վկայություններ», 1995, «Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում», 1997 (ռուսերեն՝ 1997, անգլերեն՝ 1999), «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողևերի վկայություններ», 2000, «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը», 2003 (անգլերեն՝ 2004, 2005, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն՝ 2005)]: «Աշխարհի ֆոլկլորի ու կենցաղի Գրինվուդ հանրագիտարանի» (անգլերեն, 2006) «Հայաստան» հոդվածի հեղինակն է: ՀՀ նախագահի մրցանակ (2006): 

Գրականության ցանկ

Սվազլյան Վ, Ցեղասպանություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանությունը և պատմական հիշողությունը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2003 թ.:

Սվազլյան Վ., Մեծ Եղեռնը արևմտահայոց հուշատապումներում և թուրքալեզու երգերում, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատ., Երևան, 1997 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 1, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011 թ.: 

Սվազլյան Վ., Մուսա լեռ, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 1984 թ.: 

Սվազլյան Վ., Կիլիկիա, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1994 թ.:

Սվազլյան Վ., Մեծ եղեռն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1995 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 2, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 4, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, մաս 5, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011 թ.: 

Սվազլյան Վ., Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2015 թ.: 

Սվազլյան Վ., Սարյան-Հարությունյան Ս., Հայ ազգագրություն. բանահյուսություն, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1973 թ.:

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Վերժինե Գառնիկի Սվազլյան (Հայ նշանավոր կին գիտնականներ, նյութեր կենսամատենագիտության, № 3), Ե., 2001:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am