ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ Խաչատուր. ծնվել է 1751 թվականին Կ. Պոլիսում: Բառարանագիր, թվաբան, տոմարագետ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1773): «Համառօտ թուաբանութիւն» (1778) աշխատության մեջ, որը գրված է ժամանակի աշխարհաբարով, Սյուրմելյանը քննել է թվաբանության գործողությունները, դրանք դիտել համապատասխան համակարգերի մեջ, պարզաբանել մտավարժության լրացուցիչ խնդիրներով: «Տոմարագիտութիւն...»-ը (1818) օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամբողջական ուսումնասիրություն է: Սյուրմելյանը գրել է նաև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հատոր 1,2, 1836, 1837) բառարանի Բ-Ձ բառահոդվածները: մահացել է 1827 թվականի մայիսի 8-ին  Վենետիկում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am