ԹԱՂԻԱԴՅԱՆ Մեսրոպ Դավթի. ծնվել է 1803 թվականի հունվարի 2(14)-ին Ձորագյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում): Գրող, հրապարակախոս, մանկավարժ, պատմագիր: Սովորել է Էջմիածնի միաբանությունում: Ավարտել Է Մեսրոպ Թաղիադյանի կիսանդրին ԿարբիումԿալկաթայի անգլական եպիսկոպոսական ճեմարանը (1830): Ճեմարանի տպարանում լույս է ընծայել Էջմիածնի միաբան Պ. Բերդումյանի «Աստուածանմանութիւն» (1827) աշխատությունը, Հ. Գրովտիոսի «Ճշմարտութիւն քրիստոսական հաւատոյ» (1829, լատիներենից) գրքի, Ռ. Հեբերի «Պաղեստին» (1830, անգլերենից) պոեմի թարգմանությունները և իր «Դիցաբանութիւն» (1830) գրքույկը:

1831-֊34-ին՝ էջմիածնի միաբանության ուսուցիչ, 1834-36-ին՝ Նոր Ջուղայի Ս. Փրկչյան դպրոցի տնօրեն: 1846-ին Կալկաթայում հիմնել է Ա. Սանդուխտյան երկսեռ դպրոցը, որտեղ կիրառել է եվրոպական մանկավարժության մեթոդներ: Ազատամիտ գաղափարների համար կղերականները հալածել են նրան: Հրատարակել է «Մեսրովբեան այբբենարան» (1840), «Մեսրովբեան շարադրիչ» (1840) գիտամանկավարժական ձեռնարկները, «Պատմութիւն հին Հնդկաստանի» Թ. ռոմանտիզմի սկզբնավորողներից է հայ գրականության մեջ («Թութակ Թաղիդեաեց», 1847, բանաստեղծությունների ժողովածու): Գրել է նաև «Վէպ Վարդգիսի» (1846) և «Վէպ Վարսենկան...» (1847) երկերը:

1845-ին հիմնել և մինչև 1848-ը խմբագրել է «Ազգասեր» շաբաթաթերթը, Թաղիադյանի հրապարակախոսությունը հիմնականում առնչվում է Հայաստանի զարգացման, հայերի համախմբման, տնտեսական, քաղաքական, լուսավոր, ձեռնարկումներին: Նա առաջինն է, որ հայրենաբաղձության մեջ ղրել է հայրենադարձության գաղափարը («Ճանապարհորդութիւն ի Հայս», 1847): Մահացել է 1858 թվականի հունիսի 10(22)-ին Շիրազում (Իրան):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գեղարվեստական երկեր, Ե., 1965: 

Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր, Ե., 1975: 

Դիվան: Անտիպ օրագրություն, երկեր և. քերթվածներ, վավերագրեր, նամակներ, Ե., 1993:

Գրկ. Նանումյան Ռ., Մեսրոպ Թաղիադյան, Ե., 1947: 

Սանթրոսյան Մ., Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ, Ե., 1959: 

Միրգաբեկյան Զ., Մեսրոպ Թաղիադյան, Ե., 1971:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am