ՏԱԼՅԱՆ Վազգեն Գրիգորի. ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Բանաստեղծ, թարգմանիչ: Շերամի որդին: Վարդգես Տալյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1931): Տալյանի մանկական բանաստեղծությունները, առակները, պոեմները, պատմվածքները համակված են հայրենասիրական ոգով, աչքի են ընկնում անմիջական և պատկերավոր մտածողությամբ («Սոնիկի թռիչքը» 1939, «Ուրախ օր», 1955, «Կարկաչում են առվակները», 1957, «Մտերիմներ», 1959, «Վերադարձ», 1960, «Հրաշալի պարտեզ», 1964, «Անհանգիստ հոգիներ», 1969, «Գույնզգույն ձմեռ», 1971, «Աստղիկներ», 1974, «Մարտ առանց կրակոցի», 1978, ժողովածուներ): Կազմել, խմբագրել և ծանոթագրել է Շերամի «Երգերը» (1969): Թարգմանել է Ա. Կոնան-Դոյլի, Ի. Աթոունի, Ջ. Լոնդոնի և այլոց ստեղծագործություններից: Մահացել է 1995 թվականի հունվարի 22-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Առավոտից իրիկուն, Ե., 1980:
Փիղ. փիղ, փիղ. Ե„ 1982 Աշնան խարույկ, Ե., 1984:
Շերամ [վեպ], Ե., 1986:
Մինչև լուսաբաց. Ե., 1987:
Հսկաների հանդես, Ե., 1990:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am