ԹԱՄԱՐՅԱՆ Վահան Սիոնի. ծնվել է 1957 թվականի սեպտեմբերի 25-ին Նարդևան գյուղում (Վրաստանի Ծալկայի շրջան): Արձակագիր: Գրական մամուլում տպագրվել է 1980-ից: Հեղինակ է «Հրաշքների օր» (1987), «Գոյություն առեղծվածին մերձ» (1991), «Շրջանագիծ» (1997), «Արյունաբանություն» (ՀՀ Ոսկե եղեգն պետական գրական մրցանակ, 1999) «Անավարտ մահվան շարունակությունը» (2002) գրքերի: ՀԳՍ Մ. Նալբանդյանի անվան, Համազգային հայ կրթամշակութ միության, «Սիմոն Սիմոնյան», «Վահագն Հովնանյան», «Վահագն» համահայկական (2003) մրցանակներ: Մահացել է 2005 թվականի օգոստոսի 22-ին Երևանում: 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am