ԹԱՄՐԱԶՅԱՆ Հրաչյա Հրանտի. ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում: Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1999): Հ. Ս. Թամրազյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1976): 1993-95-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչության պետ, 1995- 1997-ին՝ ՀՀ տեղեկատվության նախարար, 1988-91 ֊ին՝ «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1991-92-ին և 1997-ից՝ գլխավոր տնօրեն: Լույս են տեսել Թամրազյանի «Եթե կարոտը կյանքի նշան է» (1982), «Ապակե քադաք» (1985), «Ձայների կղզին» (1989), «Նոր տոմար» (1991, ՀԳՍ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1991), «Աղեղնավոր» (1993), «Լռության ծես» (1995), «Պաշարված ամրոց» (1999), «Զվարթ գիտություն» (2001, ՀԳՄ լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ 2001), «Հարասություններ» (2003) բանաստեղծությունների ժողովածուները, «Անանիա Նարեկացի, կյանքը և մատենագրությունը» (1986), «Նարեկյան դպրոցը» (1999), «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» (2004) մենագրությունները: Կազմել է «XX դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» (1982) ժողովածու (բանաստեղծությունների զգալի մասը թարգմանել է Թամրազյանը): Թամրազյանը մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am