ԹԱՓԱԼՑՅԱՆ Քրիստափոր Կնյազի [20.9.1910, գյուղ Կոփ (Բուլանըխ գավառ) - 2.11.1967, Երևան], գրող: Հայրենական պատերազմի  (1941-45) մասնակից: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը (1939), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները  (1950): Յույս է ընծայել «Վիկտորիա» (1937), «Կյանքի արշալույսը» (1939), «Ոսկե հովիտ» (1955) վեպերը, նկարագրել է գյուղում կատարվող տեղաշարժերը, մտավորականության կյանքը: Տպագրվել են նաև Թափալցյանի «Հայրենիք» (1943) պատմվածաշարը, «Պատերազմ»  (հատոր 1-4, 1946-65), «Հայրենաշեն»  (գիրք 1-2, 1963-73) վեպերը:

 

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am