ԹԱՐԳՅՈՒԼ (Թարգյուլյան) Լյուսի Սահակի. ծնվել է 1905 թվականին Վանում: Գրող: Ավարտել է ԵՊՀ (1929), Մոսկվայի խմբագրահրատարկչական ինստիտուտը (1933): 1927-ին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագիր: Լույս են տեսել Թարգյուլի «Ճակատում» (1932), «Հսկաների շարքում» (1937), «Կոմիտաս» (1956) վեպերը, «Դեպի Իսպանիա» (1939) վիպակը, «Երաժիշտը» (1942), «Լուսնի սոնատ» (1944) պատմվածքների ժողովածուներն ու այլ գործեր: Մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am